Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել խթանել հայկական ապրանքների արտահանումն Իրաք, այդ թվում՝ գյուղատնտեսական ապրանքների մասով

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրաքի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնի հետ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ: Ընդգծվել է խաղաղության և վերջինիս առկայության պայմաններում միջտարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման միջոցով ընձեռնվող հնարավորությունների առավելագույնս իրացման կարևորությունը:

Գոհունակությամբ նշվել է Հայաստանի և Իրաքի միջև առևտրաշրջանառության աճող դինամիկան:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել խթանել հայկական ապրանքների արտահանումն Իրաք, այդ թվում՝ գյուղատնտեսական ապրանքների մասով:

Հայաստանի և Իրաքի նախարարները կարևորել են նաև բազմակողմ հարթակներում օրակարգային հարցերի շուրջ փոխգործակցությունը:

 

Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment