ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, ի թիվս բազմաթիվ այլ թեմաների, քննարկել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, ով ժամանել է Միացյալ Նահանգներ։
«Ես կխոսեմ այդ և շատ այլ հարցերի մասին։ Բայց ամեն ինչ լավ է ընթանում, այդ թվում՝ նաև այդ հարցում», նշել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով համապաստախան հարցին կապված Իսլամական Հանրապետության հետ։
Սի Ծինփինը Միացյալ Նահանգներ է ժամանել սեպտեմբերի 23-ին․ Թրամփը նրան դիմավորել է Վաշինգտոնի մերձակայքում գտնվող «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտ։
Ըստ Չինաստանի արտաքին գործերի նախարարության տվյալների՝ Սի Ծինփինի պետական այցը Միացյալ Նահանգներ կտևի սեպտեմբերի 23-ից 25-ը։ Ավելի վաղ՝ մայիսի 13-ից 15-ը, Թրամփն էր եղել Չինաստան։