Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող շախմատի 46-րդ Համաշխարհային օլիմպիադայի 8-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով պարտության մատնեց ԱՄՆ-ի թիմին։
Հայաստանի հավաքականին հաղթանակ պարգևեց գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, որը սպիտակ խաղաքարերով առավելության հասավ Իրինա Կրուշի նկատմամբ։
Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները։ Սուսաննա Գաբոյանը խաղում էր Տաթև Աբրահամյանի հետ։
8 տուրերում կանանց Հայաստանի հավաքականը տարել է 7 հաղթանակ, կրել 1 պարտություն և ունի 14 թիմային միավոր:
Դավիթ Եղիազարյան