«Մետալ բազա» ընկերության հարևանությամբ գտնվող տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել. հնչել են կրակոցներ

Shamshyan.com. Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, հերթական մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Դավթաշենի խճուղուց դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ «Մետալ բազա» ընկերության հարևանությամբ գտնվող տարածքում, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունենում, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեններից կրակված պարկուճներ, գնդակ, բիտաներ, արնանման հետքեր, կոտրած շշեր, քարեր։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment