Հրազենի գործադրմամբ հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել Երևանում

Բաժանորդագրվել

Այս պահին պարզվում է` հիվանդանոցներում միջադեպի հետ կապվածահազանգեր եղե՞լ են, թե՞ ոչ։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Այսօր հրազենի գործադրմամբ հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել Երևանում։ Այս մասիին գրում է shamshyan.com–ը։

Կայքի տեղեկություններով` Դավթաշենի խճուղուց դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

«Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են տարբեր տեսակի հրազեններից կրակված պարկուճներ, գնդակ, բիտաներ, արնանման հետքեր, կոտրված շշեր, քարեր»,–գրում է կայքը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Պարզում են դեպքի հանգամանքները, մասնակիցների ինքնությունը, ինչպես նաև ովքեր են կրակոցների հեղինակները։

Այս պահին նաև պարզվում է` հիվանդանոցներում միջադեպի հետ կապված ահազանգեր եղե՞լ են, թե՞ ոչ։

Լոռիում հյուրատնից մարդուն առևանգելու համար կան ձերբակալվածներ․ ՔԿ

Leave a comment