https://arm.sputniknews.ru/20260923/vovqer-kvoalicia-kkazmen-qpi-het-tim-yntrutjunnerum-zlm-107184417.html
Ովքե՞ր կոալիցիա կկազմեն ՔՊ–ի հետ ՏԻՄ ընտրություններում. ԶԼՄ
Ովքե՞ր կոալիցիա կկազմեն ՔՊ–ի հետ ՏԻՄ ընտրություններում. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Հայաստանի 5 համայնքում առաջիկայում նախատեսված ՏԻՄ ընտրություններին իշխող կուսակցությունը համագործակցելու է մի շարք նախկին ընդդիմադիրների հետ։ 23.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-23T11:02+0400
2026-09-23T11:02+0400
2026-09-23T11:03+0400
տիմ ընտրություններ
գորիս
լոռի բերդ
աբովյան
գավառ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103188769_0:133:2560:1573_1920x0_80_0_0_0138036d68c68c1a31ce922d5c88fc23.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Դեռևս 2016 թվականին հիմնադրված «Գործարար» կուսակցությունը (նախագահը գործարար Գեղամ Բաղդասարյանն է), որը հիմնականում գործունեություն է ծավալել Գյումրիում, 2026 թ. ՏԻՄ ընտրությունների շեմին ակտիվացել է, գրել է «Հրապարակ» թերթը։ Ըստ պարբերականի` այս կուսակցությունը ՔՊ–ի հետ կոալիցիա է կազմել և ՏԻՄ ընտրություններին «Համերաշխություն» դաշինքը ձևավորել` Գորիսի ընտրություններին մասնակցելու համար: Ցուցակը գլխավորում է Գորիսի գործող համայնքապետ, երբեմնի ընդդիմադիր Առուշ Առուշանյանը։Ըստ «Հրապարակի»` Գավառում գործող համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը «Գործարար» կուսակցության և ՔՊ–ի հետ է մասնակցում ընտրություններին՝ դարձյալ «Համերաշխություն» դաշինքով։«Հրապարակի» տեղեկություններով` «Գործարար» կուսակցության ցուցակով է ուզում առաջադրվել նաև Աբովյանի գործող համայնքապետ Էդուարդ Բաբայանը, որը նախկինում Գագիկ Ծառուկյանի թիմակիցն էր, և ՔՊ–ն հիմա նրան չի ուզում առաջադրել։ Գորիս համայնքում ՏԻՄ (ավագանու) հերթական ընտրությունները նշանակված են այս տարվա հոկտեմբերի 25-ին։ Լոռիի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն սեպտեմբերի 27–ին, հոկտեմբերի 25–ին (այդ թվում՝ Լոռի Բերդ համայնքում») և նոյեմբերի 29–ին։ Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում ՏԻՄ (ավագանու) հերթական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 25-ին: Աբովյանում ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 13–ին։
գորիս
լոռի բերդ
աբովյան
գավառ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103188769_143:0:2418:1706_1920x0_80_0_0_cdab923b31189e3302ea046078c443f8.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիմ ընտրություններ, գորիս, լոռի բերդ, աբովյան, գավառ
տիմ ընտրություններ, գորիս, լոռի բերդ, աբովյան, գավառ
11:02 23.09.2026 (Թարմացված է: 11:03 23.09.2026)
Բաժանորդագրվել
Հայաստանի 5 համայնքում առաջիկայում նախատեսված ՏԻՄ ընտրություններին իշխող կուսակցությունը համագործակցելու է մի շարք նախկին ընդդիմադիրների հետ։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Դեռևս 2016 թվականին հիմնադրված «Գործարար» կուսակցությունը (նախագահը գործարար Գեղամ Բաղդասարյանն է), որը հիմնականում գործունեություն է ծավալել Գյումրիում, 2026 թ. ՏԻՄ ընտրությունների շեմին ակտիվացել է, գրել է «
Հրապարակ» թերթը։
Ըստ պարբերականի` այս կուսակցությունը ՔՊ–ի հետ կոալիցիա է կազմել և ՏԻՄ ընտրություններին «Համերաշխություն» դաշինքը ձևավորել` Գորիսի ընտրություններին մասնակցելու համար: Ցուցակը գլխավորում է Գորիսի գործող համայնքապետ, երբեմնի ընդդիմադիր Առուշ Առուշանյանը։
Ըստ «Հրապարակի»` Գավառում գործող համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը «Գործարար» կուսակցության և ՔՊ–ի հետ է մասնակցում ընտրություններին՝ դարձյալ «Համերաշխություն» դաշինքով։
«Նույն կուսակցությամբ է առաջադրվել նաև Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանը, որը թեև ՔՊ–ական էր, սակայն խորհրդարանական ընտրությունների ժամանակ չի արդարացրել ՔՊ–ի հույսերը, և հիմա իշխանությունն այս համայնքում առաջադրել է Լոռի Բերդ համայնքի վարչական ղեկավարին»,– գրել է թերթը։
«Հրապարակի» տեղեկություններով` «Գործարար» կուսակցության ցուցակով է ուզում առաջադրվել նաև Աբովյանի գործող համայնքապետ Էդուարդ Բաբայանը, որը նախկինում Գագիկ Ծառուկյանի թիմակիցն էր, և ՔՊ–ն հիմա նրան չի ուզում առաջադրել։
Գորիս համայնքում ՏԻՄ (ավագանու) հերթական ընտրությունները նշանակված են այս տարվա հոկտեմբերի 25-ին։ Լոռիի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն սեպտեմբերի 27–ին, հոկտեմբերի 25–ին (այդ թվում՝ Լոռի Բերդ համայնքում») և նոյեմբերի 29–ին։ Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում ՏԻՄ (ավագանու) հերթական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 25-ին: Աբովյանում ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 13–ին։