ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ կուբացիդիվանագետները լքել են ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի դահլիճը։Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից Թրամփը հայտարարել է, որ Կուբան գտնվում է աննախադեպ ճնշման ներքո՝ ընդ որում այդ երկիրն անվանելով «բացարձակապես ձախողված պետություն»: Այս խոսքերից հետո կուբացի դիվանագետները լքել են դահլիճը։
Նյու Յորքում սեպտեմբերի 8-ին պաշտոնապես մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանը: Վեհաժողովի շրջանակներում, ավանդույթի համաձայն, կանցկացվի բարձր մակարդակի շաբաթ։ Ընդհանուր քննարկումները տեղի կունենան սեպտեմբերի 22-26-ը, ինչպես նաև սեպտեմբերի 28-ին: