Ցանկանում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև տևական խաղաղություն հաստատվի. Էրդողանը՝ ՄԱԿ-ի ամբիոնից

Քաղաքականություն

23.09.2026 | 09:40

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում ունեցած ելույթում, տարբեր հարցերից զատ, անդրադարձել է նաև Հարավային Կովկասում իրավիճակին։

«Հարավային Կովկասի վերաբերյալ մեր դիրքորոշումը չափազանց հստակ է․ մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հաստատվի տևական խաղաղություն։ Բարձր ենք գնահատում և աջակցում ենք պարոն Ալիևի և պարոն Փաշինյանի՝ լուծում գտնելու ուղղությամբ ցուցաբերած քաղաքական կամքը»,- հայտարարել է Էրդողանը։

Նա նաև նշել է, որ Անկարան վճռականորեն առաջ է մղում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment