Մենք միշտ կանգնած կլինենք թույլերի կողքին՝ ընդդեմ ուժեղների և բռնաճնշողների. ՄԹ վարչապետ

«Մենք ապացույցներ ունենք, որ ռուսական կառույցները փորձել են միջամտել 2019 թվականի համընդհանուր ընտրություններին»,- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմը։

 

◾️Մենք միշտ կանգնած կլինենք թույլերի կողքին՝ ընդդեմ ուժեղների և բռնաճնշողների։ Հենց այդ պատճառով էլ մենք այդքան միասնականորեն աջակցում ենք Ուկրաինային։ Մենք հարգանք ենք տածում ուկրաինացի ժողովրդի հանդեպ։

◾️Մենք Իսրայելի կողքին ենք՝ ի դեմս Իսրայելին և աշխարհասփյուռ հրեա ժողովրդին ուղղված շարունակական սպառնալիքների, այդ թվում՝ Իրանի կողմից եկող սպառնալիքների։ Այնուամենայնիվ, սա չի արդարացնում Իսրայելի կառավարության գործողությունները Գազայում և Հորդանան գետի արևմտյան ափին։

◾️Մենք ցանկանում ենք, որ տառապանքներն ու մահը վերջապես դադարեն։ Մենք ցանկանում ենք, որ իսրայելցիներն ու պաղեստինցիները կողք կողքի ապրեն խաղաղության և անվտանգության մեջ։ Եվ մենք կանենք հնարավոր ամեն ինչ՝ նման հնարավորության հանդեպ հույսը վառ պահելու համար։

Leave a comment