https://arm.sputniknews.ru/20260923/inch-pulum-e-erevani-3-tshanaparhajin-hangujcneri-karucumy-qaghaqapetarani-pataskhany-107160637.html
Ինչ փուլում է Երևանի 3 ճանապարհային հանգույցների կառուցումը. քաղաքապետարանի պատասխանը
Ինչ փուլում է Երևանի 3 ճանապարհային հանգույցների կառուցումը. քաղաքապետարանի պատասխանը
Sputnik Արմենիա
Երևանի 7 փողոցներում միջին նորոգման աշխատանքներ են իրականացվում, իսկ 3-ը հիմնանորոգվում են։ 23.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-23T08:56+0400
2026-09-23T08:56+0400
2026-09-23T08:56+0400
հայաստան
փողոց
երևանի քաղաքապետարան
շինարարություն
ճանապարհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/17/45674280_0:13:1600:913_1920x0_80_0_0_aae018a1f6bf86fbe7c3c30ce219d570.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Երևանում 3 ճանապարհային հանգույցներից 2-ի կառուցման շինաշխատանքներն արդեն սկսվել են, մեկը դեռ պետք է մեկնարկի։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։Դեռ սեպտեմբերի 7-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտարարվեց, որ այդ օրվանից տրվել է քաղաքի 3 կարևորագույն ճանապարհային հանգույցների կառուցման մեկնարկը (Բաբաջանյան-Աշտարակի խճուղու անավարտ հատված, Իսակով-Արշակունյաց ճանապարհային հանգույց, Հյուսիս-հարավ միջպետական ճանապարհի՝ Նորագավիթի հատվածի էստակադա)։ Ընդգծվեց, որ հենց այդ շաբաթ պետք է սկսվեն բուն շինարարական աշխատանքները։Բաբաջանյան փողոց–Աշտարակի խճուղի անավարտ ճանապարհահատվածԳերատեսչությունից նշել են, որ դրա ավարտով կամբողջացվի Երևանի արևմտյան ճանապարհային օղակը՝ ապահովելով անընդհատ կապ Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի հետ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 698.7 մլն դրամ է, ֆինանսավորումն իրականացվում է Երևանի քաղաքային բյուջեից։Իսակով–Արշակունյաց նոր ճանապարհահատվածԻնչ վերաբերում է Իսակով–Արշակունյաց նոր ճանապարհահատվածին, ապա սա Մոնթե Մելքոնյան փողոցի շարունակությունն է և միմյանց է կապելու Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանները։«Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2026 թվականի օգոստոսի 15-ին։ Ծրագրի ընդհանուր արժեքը 85.67 մլն ԱՄՆ դոլար է, ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով, իսկ ՀՀ կառավարությունը համաֆինանսավորում է»,– հայտնել են քաղաքապետարանից։Մ2–Արտաշատի խճուղի–Հ8–Նորագավիթի 1-ին փողոց տրանսպորտային հանգույցՔաղաքային իշխանությունն այս ծրագիրն իրականացնում է Երևանի հարավային մուտքի՝ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում և նպատակ ունի բարելավել Մ2 մայրուղու, Արտաշատի խճուղու, Հ8 ճանապարհի և Նորագավիթի 1-ին փողոցի միջև տրանսպորտային կապը։ Ինչ իրավիճակ է Երևանի փողոցներում Այսօրվա դրությամբ Երևանում միջին նորոգման աշխատանքներ իրականացվում են 7 փողոցներում` Վ.Համբարձումյան, Տիգրան Պետրոսյան, Ագաթանգեղոս, Խանջյան, Դ. Դեմիրճյան (վերջին 2 փողոցում աշխատանքները կավարտվեն նոյեմբերին), Տիգրան Մեծի պողոտա, Արամ Խաչատրյան փողոց (սա ավարտական փուլում է):Հաջորդիվ սկսվելու են Գարեգին Նժդեհ փողոցի և Եղվարդի խճուղու՝ ծրագրով նախատեսված ճանապարհահատվածների միջին նորոգման աշխատանքները:Մայրաքաղաքում հիմնանորոգվում է 3 ճանապարհ`Արին Բերդի փողոցը, Ոսկերիչների փողոցը, ինչպես նաև Եղվարդի խճուղին:Քաղաքապետարանից նաև հայտնել են, որ Երևանում ընթացիկ տարում առ այսօր ճաքալցման աշխատանքներ իրականացվել են Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների 22 փողոցում: Այժմ աշխատանքներն իրականացվում են Բաբայան փողոցում և շարունակվելու են գույքագրման արդյունքներով ձևավորված ցանկում ընդգրկված մյուս փողոցներում:Ի դեպ, քաղաքացիների շրջանում մեծ դժգոհություն կա, որ Պարոնյան և Պռոշյան փողոցներում արդեն տևական ժամանակ է, ինչ շինաշխատանքներ են իրականացվում ու անհարմարություն է պատճառվում երթևեկության ընթացքում։Ի պատասխան այս հարցման քաղաքապետարանից հայտնել են, որ ջրային կոմիտեն է շինաշխատանքներ իրականացնում` ջրամատակարարման համակարգի համար ինժեներական ենթակառուցվածքներ ստեղծելու նպատակով։ Իրականացվում են նաև ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ «ԲԻԴԵՔ» ՍՊԸ-ի կողմից։Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը ճանապարհաշինական աշխատանքների համար տրամադրել է 15,65 մլրդ դրամ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/17/45674280_166:0:1590:1068_1920x0_80_0_0_2539a1a94a30dbb78ee22da2fe167063.jpg.webp
հայաստան, փողոց, երևանի քաղաքապետարան, շինարարություն, ճանապարհ
հայաստան, փողոց, երևանի քաղաքապետարան, շինարարություն, ճանապարհ
Երևանի 7 փողոցներում միջին նորոգման աշխատանքներ են իրականացվում, իսկ 3-ը հիմնանորոգվում են։
Բաբաջանյան փողոց–Աշտարակի խճուղի անավարտ ճանապարհահատված
«Նախատեսվում է ավարտին հասցնել Բաբաջանյան փողոց–Աշտարակի խճուղի ճանապարհի անավարտ հատվածի շինարարությունը, որը ներառում է 270 մ հիմնական ճանապարհ և 110 մ մոտեցնող ճանապարհներ։ Շինաշխատանքները մեկնարկել են»,– հայտնել են քաղաքապետարանից։
Գերատեսչությունից նշել են, որ դրա ավարտով կամբողջացվի Երևանի արևմտյան ճանապարհային օղակը՝ ապահովելով անընդհատ կապ Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի հետ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 698.7 մլն դրամ է, ֆինանսավորումն իրականացվում է Երևանի քաղաքային բյուջեից։
Իսակով–Արշակունյաց նոր ճանապարհահատված
Ինչ վերաբերում է Իսակով–Արշակունյաց նոր ճանապարհահատվածին, ապա սա Մոնթե Մելքոնյան փողոցի շարունակությունն է և միմյանց է կապելու Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանները։
Ծրագրի շրջանակում Հրազդան գետի վրա նախատեսվում է կառուցել 269 մետր երկարությամբ երկաթբետոնե կամուրջ, իսկ Արշակունյաց պողոտայում՝ թունելային անցմամբ և շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույց։ Ճանապարհի հիմնական երկարությունը շուրջ 1.9 կմ է, իսկ իջատեղերի (հիմնական ավտոճանապարհից դեպի հարակից տարածքներ տանող հատուկ կառուցված ելքեր, մուտքեր կամ միացումներ) և երկրորդային ճանապարհների հետ միասին՝ շուրջ 6.6 կմ։
«Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2026 թվականի օգոստոսի 15-ին։ Ծրագրի ընդհանուր արժեքը 85.67 մլն ԱՄՆ դոլար է, ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով, իսկ ՀՀ կառավարությունը համաֆինանսավորում է»,– հայտնել են քաղաքապետարանից։
Մ2–Արտաշատի խճուղի–Հ8–Նորագավիթի 1-ին փողոց տրանսպորտային հանգույց
Քաղաքային իշխանությունն այս ծրագիրն իրականացնում է Երևանի հարավային մուտքի՝ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում և նպատակ ունի բարելավել Մ2 մայրուղու, Արտաշատի խճուղու, Հ8 ճանապարհի և Նորագավիթի 1-ին փողոցի միջև տրանսպորտային կապը։
Նախատեսվում է կառուցել 28 և 22 մ երկարությամբ երկու թռիչքանի ուղեանցներ, շուրջ 272 մետր երկարությամբ ճանապարհային էստակադա և շուրջ 450 մետր ճանապարհ։ Այս ճանապարհային հանգույցի շինարարական աշխատանքները նախատեսում են սկսել առաջիկա օրերին։ Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 506.7 մլն դրամ է։
Ինչ իրավիճակ է Երևանի փողոցներում
Այսօրվա դրությամբ Երևանում միջին նորոգման աշխատանքներ իրականացվում են 7 փողոցներում` Վ.Համբարձումյան, Տիգրան Պետրոսյան, Ագաթանգեղոս, Խանջյան, Դ. Դեմիրճյան (վերջին 2 փողոցում աշխատանքները կավարտվեն նոյեմբերին), Տիգրան Մեծի պողոտա, Արամ Խաչատրյան փողոց (սա ավարտական փուլում է):
Հաջորդիվ սկսվելու են Գարեգին Նժդեհ փողոցի և Եղվարդի խճուղու՝ ծրագրով նախատեսված ճանապարհահատվածների միջին նորոգման աշխատանքները:
Մայրաքաղաքում հիմնանորոգվում է 3 ճանապարհ`Արին Բերդի փողոցը, Ոսկերիչների փողոցը, ինչպես նաև Եղվարդի խճուղին:
Քաղաքապետարանից նաև հայտնել են, որ Երևանում ընթացիկ տարում առ այսօր ճաքալցման աշխատանքներ իրականացվել են Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների 22 փողոցում: Այժմ աշխատանքներն իրականացվում են Բաբայան փողոցում և շարունակվելու են գույքագրման արդյունքներով ձևավորված ցանկում ընդգրկված մյուս փողոցներում:
Ի դեպ, քաղաքացիների շրջանում մեծ դժգոհություն կա, որ Պարոնյան և Պռոշյան փողոցներում արդեն տևական ժամանակ է, ինչ շինաշխատանքներ են իրականացվում ու անհարմարություն է պատճառվում երթևեկության ընթացքում։
Ի պատասխան այս հարցման քաղաքապետարանից հայտնել են, որ ջրային կոմիտեն է շինաշխատանքներ իրականացնում` ջրամատակարարման համակարգի համար ինժեներական ենթակառուցվածքներ ստեղծելու նպատակով։ Իրականացվում են նաև ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ «ԲԻԴԵՔ» ՍՊԸ-ի կողմից։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը ճանապարհաշինական աշխատանքների համար տրամադրել է 15,65 մլրդ դրամ։