17:18 22.09.2026 (Թարմացված է: 17:22 22.09.2026)
Բաժանորդագրվել
Գրիգորյանը մասնակցելու է Բաքվի անվտանգության ֆորումին։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբեր – Sputnik. ՀՀ արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանն այսօր մեկնել է Ադրբեջան։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։
«Գրիգորյանն Ադրբեջանում մասնակցելու է Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումին»,– ասաց Հարությունյանը։
Ըստ FlightRadar24-ի տվյալների՝ ՀՀ արտաքին հետախուզական ծառայության ղեկավարին տեղափոխող ինքնաթիռը Երևան կվերադառնա ուշ երեկոյան։