ՀՀ արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը մեկնել է Ադրբեջան

Բաժանորդագրվել

Գրիգորյանը մասնակցելու է Բաքվի անվտանգության ֆորումին։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբեր – Sputnik. ՀՀ արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանն այսօր մեկնել է Ադրբեջան։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։

«Գրիգորյանն Ադրբեջանում մասնակցելու է Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումին»,– ասաց Հարությունյանը։

Ըստ FlightRadar24-ի տվյալների՝ ՀՀ արտաքին հետախուզական ծառայության ղեկավարին տեղափոխող ինքնաթիռը Երևան կվերադառնա ուշ երեկոյան։

Leave a comment