Մոսկվան ցանկանում է հավատալ, որ Հայաստանի քաղաքացիները կկարողանան օբյեկտիվորեն գնահատել եվրաինտեգրման վտանգները, հայտարարել է ՌԴ ԱԳՆ եվրոպական խնդիրների դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։
«Երկրի զարգացման ուղղության վերջնական ընտրությունն ամեն դեպքում մնում է Հայաստանի քաղաքացիներին։ Այս առումով ցանկանում ենք հավատալ, որ նրանք կկարողանան օբյեկտիվորեն գնահատել այն «եվրաինտեգրացիոն» արկածախնդրության վտանգը, որի մեջ այժմ նրանց ներքաշում են»,- ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին:
2025 թվականի մարտին ՀՀ խորհրդարանն ընդունել է Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Այս տարվա օգոստոսի վերջին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է մոտ ապագայում ԵՄ անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնելու ծրագրերի մասին։
Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում կայացել են Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի բանակցությունները։ Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակյա անդամակցությունն անհնար է, և կրկին առաջարկել է հանրապետությունում հանրաքվե անցկացնել՝ հարցը վերջնականապես լուծելու նպատակով։ Հանդիպման արդյունքներով Պուտինը Փաշինյանին հրավիրել է Մոսկվա՝ երկու երկրների փոխգործակցության կոնկրետ հարցերը քննարկելու համար։