Հայաստանի ազգային հավաքականի և հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» պաշտպան Գեորգի Հարությունյանը ֆուտբոլի Ազգերի լիգայի մեկնարկից առաջ խոսել է առաջիկա մրցակցի մասին:
«Արդեն երկու մարզում ենք անցկացրել: Բոլոր ֆուտբոլիստները միացել են թիմին, հասցրել ենք մի քանի տեխնիկական մարզում անցկացնել եւ նախապատրաստվել առաջիկա խաղերին: Շատ ուրախ եմ հավաքականին միանալու համար: Ակումբային ֆուտբոլի համեմատ սա բոլորովին այլ մակարդակ է, այլ խնդիրներով ու տարբերվող տրամադրվածությամբ: Լատվիայի հավաքականը շատ բարձրահասակ ֆուտբոլիստներ ունեցող բարդ մրցակից է: Նրանց դեմ միշտ էլ դժվար է խաղալ թե՛ տանը, թե՛ մրցակցի խաղադաշտում»,- ՀՖՖ-ի մամուլի ծառայության հետ զրոււցում նշել է 22-ամյա ֆուտբոլիստը:
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն Ազգերի լիգայում կմեկնարկի սեպտեմբերի 25-ին՝ ընդունելով Լատվիայի հավաքականին: