Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումները եզրափակվեցին համերգով Երևանի Հանրապետության հրապարակում: Լայնածավալ տոնակատարության համար պետությունը ծախսել է 1 մլրդ 327 միլիոն դրամ կամ մոտ 3,66 մլն դոլար։ Հատկացված գումարի հիմնական մասը՝ 1 մլրդ 31 մլն դրամը, ուղղվել է Հանրապետության հրապարակի համերգին։
51 մլն դրամ (մոտ 140 հազար դոլար) հատկացվել է դրոնների օգտագործմամբ շոուների համար։
Համերգը մեկնարկեց դասական երաժշտությամբ, որին հաջորդեցին հանրաճանաչ երգիչների ելույթները։
Ըստ ներկայացված տվյալների՝ համերգին մասնակցելու համար ամենից շատ ստացել է Թաթան՝ 20 մլն դրամ, Արման Հովհաննիսյանը՝ 17 մլն դրամ, Իվետա Մուկուչյանը՝ 5 մլն դրամ:
Համերգին ներկա էին դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հայաստանի Հանրապետության անկախության օրը նշվում է սեպտեմբերի 21-ին։ 1991 թվականի այդ օրը Հայաստանում անցկացվեց անկախության հանրաքվե։ Դրան մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 95,4 տոկոսը, որոնց 94,39 տոկոսը «Այո» պատասխանեց Հայաստանը ԽՍՀՄ կազմից դուրս անկախ ժողովրդավարական պետություն հռչակելու հարցին։