Ամերիկյան խոշոր հեռուստաալիքները բոյկոտել են Թրամփին – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

ԱՄՆ նախագահական խմբի մաս կազմող հեռուստաալիքները բոյկոտել են Թրամփին՝ Սպիտակ տանը գործընկերների աշխատանքը արգելելուց հետո։ Եվ դա հայտարարել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Թրամփի ելույթի նախօրեին։

Հենց այս խմբի հեռուստաընկերություններն են ապահովում երկրի ղեկավարի մասնակցությամբ միջոցառումների հեռարձակումն ու տեսագրությունները։

CNN հեռուստաընկերությունը, որը հերթափոխով այս շաբաթ պետք է ապահովեր նախագահի մասնակցությամբ միջոցառումների տեսագրությունը, հրաժարվել է դա անել։ Իսկ խմբի կազմում ընդգրկված մյուս չորս խոշոր հեռուստաալիքները՝ Fox News-ը, ABC-ն, NBC-ն և CBS-ը, հրաժարվել են CNN-ի փոխարեն նկարահանել։

Ուրբաթ օրը Թրամփն արգելել էր CNN-ին, ինչպես նաև Politico և MS NOW պարբերականներին աշխատել Սպիտակ տանը՝ նրանց կողմից իր գործունեությունը բացասական լուսաբանելու պատճառով։

Թեև Fox News-ի, ABC-ի, NBC-ի և CBS-ի վրա արգելքը չի տարածվում, նրանք համերաշխություն են հայտնել գործընկերներին և շեշտել, որ չեն ապահովի նախագահի հեռուստատեսային լուսաբանումը, քանի դեռ սահմանափակումները գործում են։

«Տեղեկացնում ենք, որ այսօրվանից հեռուստատեսային պուլը (նախագահի հետ աշխատող մամուլի խումբը) չի լուսաբանի նախագահի մասնակցությամբ այն միջոցառումները, որոնք նախատեսված են պուլի կողմից լուսաբանվելու համար»,- ասված է Fox News-ի Վաշինգտոնի բյուրոյի ղեկավար Բրայան Բոուտոնի հաղորդագրության մեջ։ Նա այժմ ղեկավարում է մամուլի պուլը։

«Պուլի մնացած ողջ աշխատանքը կշարունակվի սովորական ռեժիմով, այդ թվում՝ Կոնգրեսի աշխատանքը, բարձրաստիճան պաշտոնյաներին և Վաշինգտոնում ու ամբողջ երկրում առանձին միջոցառումները լուսաբանելը։ Իրավիճակի զարգանալուն զուգընթաց մենք լրացուցիչ տեղեկություններ կհաղորդենք»,- ասվում է Բոուտոնի հայտարարության մեջ։

Եվ սա ԱՄՆ նախագահի նյույորքյան այցից ու ՄԱԿ- ում ելույթից առաջ։

Ընդհանրապես, այս շաբաթը Թրամփի համար իրադարձություններով հագեցած է, հայտնում է BBC- ին։ Մասնավորապես՝ պետական այցով ԱՄՆ է ժամանելու Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, որի հետ Թրամփը ոչ միայն աշխատանքային հանդիպումներ կունենա, այլև նրա պատվին պետական ընթրիք կկազմակերպի։

Նման մասշտաբի իրադարձությունները պահանջում են առավելագույն հեռուստատեսային լուսաբանում, և առայժմ պարզ չէ, թե ինչպես է Սպիտակ տան վարչակազմը դուրս գալու ստեղծված իրավիճակից։

Երկուշաբթի օրը CNN-ը, Politico-ն և MS NOW-ը հայտարարել են, որ դատական հայց են ներկայացնելու Թրամփի վարչակազմի դեմ։

Նրանց համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ իրենք մտադիր են դատարանում հասնել իրենց իրավունքների պաշտպանությանը՝ «պաշտպանելու այն սկզբունքը, ըստ որի՝ կառավարությունը չպիտի որոշի, թե ինչ պետք է հաղորդի մամուլը»։

Armradio.am

Leave a comment