Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին սոցցանցերում ցուցադրել է, թե ինչ համազգեստով է հանդես գալու Արգենտինայի ազգային հավաքականում հրաժեշտի խաղում:
«Վերջին հանդիպում․․․ Խաղաշապիկ ամբողջ կյանքի համար»,- տեսանյութին կից գրել է 39-ամյա ֆուտբոլիստը։
Լիոնել Մեսիի հրաժեշտի հանդիպումը կկայանան հոկտեմբերի 6-ին Բուենոս Այրեսի «Մոնումենտալ» ստադիոնում, որտեղ արգենտնացիներն ընկերական խաղ կանցկացնեն Բենինի հավաքականի հետ:
«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը 2005 թվականից է խաղում Արգենտինայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 207 հանդիպում, դարձել 125 գոլի ու 68 գոլային փոխանցման հեղինակ։ Ազգային թիմի հետ լեգենդար հարձակվողը դարձել է աշխարհի չեմպիոն (2022), Ամերիկայի կրկնակի գավաթակիր (2021, 2024) ու Ֆինալիսիմայի հաղթող (2022)։ Դավիթ Եղիազարյան
Դավիթ Եղիազարյան