2026 թվականի սեպտեմբերի 22-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է տեղական ինքնակառավարման մարմինների 2026 թվականի հոկտեմբերի 25-ի ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը՝ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև։
«Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ`
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` 315-ական,
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք` 143-ական,
«Հայաստան» կուսակցությունների դաշինք ` 59-ական։
ԿԸՀ որոշման համաձայն՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում 2026 թվականի սեպտեմբերի 25-ից 30-ը` մինչև ժամը 18։00-ն:
ԿԸՀ նիստում ընդունված մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն հավատարմագրել է Բնակավայրերի համաչափ զարգացում հասարակական կազմակերպության դիտորդական առաքելության դիտորդներին 2026 թվականի հոկտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: