https://arm.sputniknews.ru/20260921/rd–hh-erkkhvosutjuny-bkhum-e-zhvoghvovurdneri-shaheric-lavrvovy-shnvorhavvorel-e-mirzvojanin-107111555.html
ՌԴ – ՀՀ երկխոսությունը բխում է ժողովուրդների շահերից․ Լավրովը շնորհավորել է Միրզոյանին
ՌԴ – ՀՀ երկխոսությունը բխում է ժողովուրդների շահերից․ Լավրովը շնորհավորել է Միրզոյանին
Sputnik Արմենիա
Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության հռչակման 35-ամյակը։ 21.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-21T13:12+0400
2026-09-21T13:12+0400
2026-09-21T13:18+0400
սերգեյ լավրով
անկախության օր
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
արարատ միրզոյան
շնորհավորանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/15/89167296_0:0:1600:901_1920x0_80_0_0_9ba0ec54727e4dc7fd4de639869df283.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը շնորհավորել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ։Լավրովը համոզմունք է հայտնել, որ հայ-ռուսական բազմակողմանի փոխգործակցության պահպանումը բխում է երկու երկրների ժողովուրդների շահերից։Հիշեցնենք` այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության օրը: 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որը հիմք դրեց Հայաստանի Հանրապետության անկախ պետականության ստեղծմանը։ 1991թ. սեպտեմբերի 21-ին խորհրդարանը որոշեց հանրապետության տարածքում հանրաքվե անցկացնել։ Բնակչության ճնշող մեծամասնությունը՝ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը կամ 2 մլն 43 հազար մարդ, «Այո» ասաց անկախությանը։ՌԴ նախագահը, վարչապետը և արտգործնախարարը շնորհավորել են ՀՀ անկախության տոնի առթիվ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/15/89167296_89:0:1512:1067_1920x0_80_0_0_be1a67625f512595f10c91d4cee1901b.jpg.webp
սերգեյ լավրով, անկախության օր, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, արարատ միրզոյան, շնորհավորանք
սերգեյ լավրով, անկախության օր, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, արարատ միրզոյան, շնորհավորանք
Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության հռչակման 35-ամյակը։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը շնորհավորել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ։
Լավրովը համոզմունք է հայտնել, որ հայ-ռուսական բազմակողմանի փոխգործակցության պահպանումը բխում է երկու երկրների ժողովուրդների շահերից։
«Համոզված եմ, որ հայ-ռուսական բազմակողմանի փոխգործակցության պահպանումը, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ակտիվ երկխոսության պահպանումը, բխում է մեր երկրների ժողովուրդների փոխադարձ շահերից»,- ասված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հեռագրում։
Հիշեցնենք` այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության օրը: 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որը հիմք դրեց Հայաստանի Հանրապետության անկախ պետականության ստեղծմանը։ 1991թ. սեպտեմբերի 21-ին խորհրդարանը որոշեց հանրապետության տարածքում հանրաքվե անցկացնել։ Բնակչության ճնշող մեծամասնությունը՝ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը կամ 2 մլն 43 հազար մարդ, «Այո» ասաց անկախությանը։