ՌԴ – ՀՀ երկխոսությունը բխում է ժողովուրդների շահերից․ Լավրովը շնորհավորել է Միրզոյանին

https://arm.sputniknews.ru/20260921/rd–hh-erkkhvosutjuny-bkhum-e-zhvoghvovurdneri-shaheric-lavrvovy-shnvorhavvorel-e-mirzvojanin-107111555.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/15/89167296_89:0:1512:1067_1920x0_80_0_0_be1a67625f512595f10c91d4cee1901b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սերգեյ լավրով, անկախության օր, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, արարատ միրզոյան, շնորհավորանք

սերգեյ լավրով, անկախության օր, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, արարատ միրզոյան, շնորհավորանք

Բաժանորդագրվել

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության հռչակման 35-ամյակը։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը շնորհավորել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ։

Լավրովը համոզմունք է հայտնել, որ հայ-ռուսական բազմակողմանի փոխգործակցության պահպանումը բխում է երկու երկրների ժողովուրդների շահերից։

«Համոզված եմ, որ հայ-ռուսական բազմակողմանի փոխգործակցության պահպանումը, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ակտիվ երկխոսության պահպանումը, բխում է մեր երկրների ժողովուրդների փոխադարձ շահերից»,- ասված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հեռագրում։

Հիշեցնենք` այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության օրը: 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որը հիմք դրեց Հայաստանի Հանրապետության անկախ պետականության ստեղծմանը։ 1991թ. սեպտեմբերի 21-ին խորհրդարանը որոշեց հանրապետության տարածքում հանրաքվե անցկացնել։ Բնակչության ճնշող մեծամասնությունը՝ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը կամ 2 մլն 43 հազար մարդ, «Այո» ասաց անկախությանը։

ՌԴ նախագահը, վարչապետը և արտգործնախարարը շնորհավորել են ՀՀ անկախության տոնի առթիվ

Leave a comment