«Արարատցեմենտ» գործարանի մուտքի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանն ու փակցրել ՀՀ զինանշանը։ Տեսանյութը հրապարակել է գործարանի կառավարիչ-տնօրեն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Դավիթ Գևորգյանը։
Ավելի վաղ, Փաշինյանը հայտարարել էր, որ «Արարատցեմենտ» գործարանը պետականացվելու է։
Հետո այն Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվեց ՀՀ կառավարմանն ու պահպանմանը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրամանով էլ ընկերության կառավարիչ-տնօրեն նշանակվեց Դավիթ Գևորգյանը։
Տեսանյութն` այստեղ