«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանն ու փակցրել են ՀՀ զինանշանը (Տեսանյութ)

«Արարատցեմենտ» գործարանի մուտքի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանն ու փակցրել ՀՀ զինանշանը։ Տեսանյութը հրապարակել է գործարանի կառավարիչ-տնօրեն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Դավիթ Գևորգյանը։

 

Ավելի վաղ, Փաշինյանը հայտարարել էր, որ «Արարատցեմենտ» գործարանը պետականացվելու է։

 

 Հետո այն Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվեց ՀՀ կառավարմանն ու պահպանմանը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրամանով էլ ընկերության կառավարիչ-տնօրեն նշանակվեց Դավիթ Գևորգյանը։

Տեսանյութն` այստեղ

Leave a comment