UFC-ի միջին քաշային կարգում հանդես եկող ամերիկահայ մարտիկ Էդմեն Շահբազյանը Լոս Անջելեսում կայացած UFC 331 մրցաշարում հաղթել է բրազիլացի Բրունո Ֆերեյրային:
Ամերիկահայ մարտիկն առավելության է հասել մրցավարների միաձայն որոշմամբ՝ 29։28, 29։28, 30։27։ Հաղթանակից հետո Էդմեն Շահբազյանն օկտագոն է դուրս եկել Հայաստանի դրոշով:
Խառը մենամարտերում 28-ամյա Շահբազյանն անցկացրել է 23 հանդիպում, տարել 17 հաղթանակ ու կրել 6 պարտություն։ 33-ամյա Բրունո Ֆերեյրան ունի 15 հաղթանակ ու 5 պարտություն:
Հիշեցնենք, որ UFC 331 մրցաշարին մասնակցել էր նաև UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը, որն առաջին ռաունդում նոկաուտի էր ենթարկել բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին:
Դավիթ Եղիազարյան