UFC. Արման Ծառուկյանը նոկաուտի ենթարկեց Մաուրիսիո Ռուֆիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը տպավորիչ հաղթանակի հասավ բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի նկատմամբ:

Լոս Անջելեսում կայացած UFC 331 մրցաշարի մենամարտն ավարտվեց առաջին ռաունդում: Հայ մարտիկը հուժկու հարվածով տապալեց մրցակցին, ինչից հետո մրցավարը դադարեցրեց մենամարտը:

Ծառուկյանը և Ռուֆին կհանդիպեցին UFC 331-ի գլխավոր մենամարտից առաջ:

29-ամյա Արման Ծառուկյանը նախորդ մենամարտն անցկացրել էր 2025թ․ նոյեմբերի 22-ին՝ խեղդող հնարքով հաղթելով նորզելանդացի Դեն Հուկերին։ Խառը մենամարտերում Հայաստանի ներկայացուցիչը մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։ Ծառուկյանը 2019 թվականին է նորամուտը նշել UFC-ում, որտեղ ունի 11 հաղթանակ և 2 պարտություն:

Սպասվում է, որ հայ մարտիկը հաջորդ մենամարտն անցկացնելու է չեմպիոնական գոտու համար: UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոնն ամերիկացի Ջասթին Գեյջին է, որը նախորդ մենամարտում հաղթել է Իլիա Տոպուրիային:

30-ամյա Մաուրիսիո Ռուֆին խառը մենամարտերում ունի 12 հաղթանակ և կրեց երրորդ պարտությունը։ Նա 10-րդն է UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակում:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment