Արման Ծառուկյանը հաղթանակից հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկենբերգին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի նկատմամբ նոկաուտով հաղթանակից հետո մարտահրավեր է նետել Facebook սոցիալական ցանցի հիմնադիր, Meta ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Ցուկենբերգին, որը զբաղվում է խառը մենամարտերով:

«Շնորհակալ եմ, Լոս Անջելես: Սիրում եմ ձեզ, տղաներ: Այսօր Լոս Անջելեսը զվարճացավ: Իհարկե, չեմպիոնական մենամարտի արժանանալու համար ինձ հարկավոր էր վառ հաղթանակ: Իմ ժամանակը եկավ արդեն առաջին ռաունդում: Դուք բոլորդ տեսաք: Առաջին արմունկով հարվածը մի մարզիչից, երկրորդը՝ մյուսից: Մարկ Ցուկենբերգ, ցանկանում եմ մենամարտել քեզ հետ»,- հաղթանակից հետո օկտագոնում ասել է հայ մարտիկը:

Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում կայացած UFC 331 մրցաշարի մենամարտի առաջին ռաունդի ավարտից չորս վայրկյան առաջ հայ մարտիկը հուժկու հարվածով տապալել էր մրցակցին, ինչից հետո մրցավարը դադարեցրել էր մենամարտը:

29-ամյա Արման Ծառուկյանը 2019 թվականին է նորամուտը նշել UFC-ում: Խառը մենամարտերում Հայաստանի ներկայացուցիչը մասնակցել է 27 հանդիպման, տարել 24 հաղթանակ ու կրել 3 պարտություն։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment