https://arm.sputniknews.ru/20260919/pahestner-bernanaver-ukrainaji-ughghutjamb-rd-pni-gisherajin-harvatsneri-tirakhnery-107034622.html
Պահեստներ, բեռնանավեր․.. Ուկրաինայի ուղղությամբ ՌԴ ՊՆ–ի գիշերային հարվածների թիրախները
Պահեստներ, բեռնանավեր․.. Ուկրաինայի ուղղությամբ ՌԴ ՊՆ–ի գիշերային հարվածների թիրախները
Sputnik Արմենիա
Ռուսաստանի ՊՆ-ում ընդգծել են, որ հարվածները հասցվում են այն օբյեկտներին, որոնք ներգրավված են ուկրաինական զորքերի մատակարարման գործընթացում։ 19.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-19T11:01+0400
2026-09-19T11:01+0400
2026-09-19T11:02+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
ռուսաստան
ուկրաինա
բեռնանավ
նավահանգիստ
պահեստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/13/107034040_0:60:2500:1466_1920x0_80_0_0_3d7b7c7777b9f77808ab17280beec607.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է անօդաչու թռչող սարքերով գիշերային հարվածների նոր շարքի մասին՝ Ուկրաինայի լոգիստիկ կենտրոնների, նավահանգիստների և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների ուղղությամբ, որոնք ներգրավված են ուկրաինական բանակի ապահովման գործընթացում։Ռազմական գերատեսչության օպերատիվ ամփոփագրում թվարկված են խոցված թիրախները։ Այսպես, Կիևից 41 կմ արևմուտք գտնվող Կոպիլով բնակավայրում խոցվել է «Կոպիլով Լոգիստիկ Պարկ» մաքսային-լոգիստիկ կենտրոնը։ Այդ օբյեկտն օգտագործվել է Եվրոպայի երկրներից Ուկրաինա մատակարարվող ռազմական բեռների պահպանման և բաշխման համար։Կիևի հետ էներգետիկ հրադադարի վերաբերյալ Թրամփի գաղափարը լավն է. ՊեսկովՕդեսայի մարզում հարվածներ են հասցվել երկու թիրախի՝ Դնեստր գետի վրայով անցկացված պոնտոնային գետանցմանը, որն օգտագործվել է Ռումինիայից և Իզմայիլի նավահանգստից ռազմական բեռների տեղափոխման համար, ինչպես նաև Չեռնոմորսկի նավահանգստում գտնվող բեռնանավին, որը ռազմական նշանակության բեռներ էր տեղափոխում։Բացի այդ, ծովում ռուսական հեռահար անօդաչու սարքերով խոցվել են երկու բեռնանավեր, որոնք Օդեսայի նավահանգիստ էին տեղափոխում Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար նախատեսված բեռներ։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/13/107034040_277:0:2500:1667_1920x0_80_0_0_92fb415c7b6492913759f5bcd89f4207.jpg.webp
ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ռուսաստան, ուկրաինա, բեռնանավ, նավահանգիստ, պահեստ
ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ռուսաստան, ուկրաինա, բեռնանավ, նավահանգիստ, պահեստ
Ռուսաստանի ՊՆ-ում ընդգծել են, որ հարվածները հասցվում են այն օբյեկտներին, որոնք ներգրավված են ուկրաինական զորքերի մատակարարման գործընթացում։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է անօդաչու թռչող սարքերով գիշերային հարվածների նոր շարքի մասին՝ Ուկրաինայի լոգիստիկ կենտրոնների, նավահանգիստների և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների ուղղությամբ, որոնք ներգրավված են ուկրաինական բանակի ապահովման գործընթացում։
Ռազմական գերատեսչության օպերատիվ ամփոփագրում թվարկված են խոցված թիրախները։ Այսպես, Կիևից 41 կմ արևմուտք գտնվող Կոպիլով բնակավայրում խոցվել է «Կոպիլով Լոգիստիկ Պարկ» մաքսային-լոգիստիկ կենտրոնը։ Այդ օբյեկտն օգտագործվել է Եվրոպայի երկրներից Ուկրաինա մատակարարվող ռազմական բեռների պահպանման և բաշխման համար։
Օդեսայի մարզում հարվածներ են հասցվել երկու թիրախի՝ Դնեստր գետի վրայով անցկացված պոնտոնային գետանցմանը, որն օգտագործվել է Ռումինիայից և Իզմայիլի նավահանգստից ռազմական բեռների տեղափոխման համար, ինչպես նաև Չեռնոմորսկի նավահանգստում գտնվող բեռնանավին, որը ռազմական նշանակության բեռներ էր տեղափոխում։
Բացի այդ, ծովում ռուսական հեռահար անօդաչու սարքերով խոցվել են երկու բեռնանավեր, որոնք Օդեսայի նավահանգիստ էին տեղափոխում Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար նախատեսված բեռներ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։