https://arm.sputniknews.ru/20260920/petdumaji-yntrutjunner-rvoskvomnadzvory-grancel-e-artaqin-mijamtutjun-rd-gvortsyntacnerin-107092016.html
Պետդումայի ընտրություններ. Ռոսկոմնադզորը գրանցել է արտաքին միջամտություն ՌԴ գործընթացներին
Պետդումայի ընտրություններ. Ռոսկոմնադզորը գրանցել է արտաքին միջամտություն ՌԴ գործընթացներին
Sputnik Արմենիա
Ընտրական գործընթացի վրա ազդելու փորձ կատարելու համար գործարկվում են ֆիշինգային ռեսուրսներ, որոնք քողարկվում են որպես պաշտոնական կայքեր, տարբեր բոտեր և… 20.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-20T22:03+0400
2026-09-20T22:03+0400
2026-09-20T22:25+0400
ռուսաստան
ընտրություններ
պետդումա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/14/107070374_0:0:1500:844_1920x0_80_0_0_60754def78c701563cac40202da4ccdc.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Արտաքին միջամտություն է հայտնաբերվել Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների ներքին գործընթացներին։ Այս մասին Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտարարեց Ռոսկոմնադզորի զանգվածային հաղորդակցությունների թույլտվությունների, վերահսկողության և վերահսկողության վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Իժկոն։ «Մենք հայտնաբերում ենք արտաքին միջամտություն մեր ներքին գործընթացներին։ Գործարկվում են պաշտոնական կայքերի քողարկմամբ ֆիշինգային ռեսուրսներ։ Տարբեր բոտեր օգտագործվում են ընտրական գործընթացի վրա ազդելու փորձ կատարելու համար։ Քաղաքական կուսակցությունների սոցիալական ցանցերում ստեղծվում են կեղծ հաշիվներ», – ասաց նա։ Հիշեցնենք, որ 9-րդ գումարման Պետական դումայի պատգամավորների ընտրությունների քվեարկությունը Ռուսաստանում մեկնարկել էր սեպտեմբերի 17-ին։ Այսօր վերջին օրն է։Դաշնային կուսակցական ցուցակներով ընտրություններին մասնակցում է տասը կուսակցություն․ «Միասնական Ռուսաստան»(Единая Россия), Ռուսաստանի Լիբերալ–դեմոկրատական կուսակցություն (ЛДПР), «Ուղիղ ժողովրդավարության կուսակցություն» (Партия прямой демократии), «Կանաչներ» (Зеленые), «Արդար Ռուսաստան» (Справедливая Россия), «Հայրենիք»(Родина), ՌԴ Կոմունիստական կուսակցություն (КПРФ), «Թոշակառուների կուսակցություն» (Партия пенсионеров), «Ռուսաստանի կոմունիստներ»( Коммунисты России) և «Նոր մարդիկ»(Новые люди)։Ընդհանուր առմամբ պետք է ընտրվի Պետդումայի 450 պատգամավոր․ 225-ը՝ համամասնական ցուցակներով, ևս 225-ը՝ մեծամասնական ընտրատարածքներով։ Խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5%-ի շեմը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/14/107070374_167:0:1500:1000_1920x0_80_0_0_87b73e433cfa266c9561703e6d00bfd9.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ընտրություններ, պետդումա
ռուսաստան, ընտրություններ, պետդումա
22:03 20.09.2026 (Թարմացված է: 22:25 20.09.2026)
Բաժանորդագրվել
Ընտրական գործընթացի վրա ազդելու փորձ կատարելու համար գործարկվում են ֆիշինգային ռեսուրսներ, որոնք քողարկվում են որպես պաշտոնական կայքեր, տարբեր բոտեր և սպամ-նամակագրություններ։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Արտաքին միջամտություն է հայտնաբերվել Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների ներքին գործընթացներին։ Այս մասին Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտարարեց Ռոսկոմնադզորի զանգվածային հաղորդակցությունների թույլտվությունների, վերահսկողության և վերահսկողության վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Իժկոն։
«Մենք հայտնաբերում ենք արտաքին միջամտություն մեր ներքին գործընթացներին։ Գործարկվում են պաշտոնական կայքերի քողարկմամբ ֆիշինգային ռեսուրսներ։ Տարբեր բոտեր օգտագործվում են ընտրական գործընթացի վրա ազդելու փորձ կատարելու համար։ Քաղաքական կուսակցությունների սոցիալական ցանցերում ստեղծվում են կեղծ հաշիվներ», – ասաց նա։
Ըստ Իժկոյի, իրականացվում են նաև սպամ-նամակագրություններ և տարածվում է կեղծ տեղեկատվություն ենթակառուցվածքների կոտրման մասին։ «Առցանց հրապարակումներում ընտրական նորությունների տակ մեկնաբանություններ տարածելով՝ ստեղծվում է զանգվածային հանրային դժգոհության արհեստական պատկեր։ Այս ամբողջ գործունեությունը տարվում է մեկ նպատակով՝ վարկաբեկել և խափանել Ռուսաստանի Դաշնությունում ընտրությունները», – ասաց նա։
Հիշեցնենք, որ 9-րդ գումարման Պետական դումայի պատգամավորների ընտրությունների քվեարկությունը Ռուսաստանում մեկնարկել էր սեպտեմբերի 17-ին։ Այսօր վերջին օրն է։
Դաշնային կուսակցական ցուցակներով ընտրություններին մասնակցում է տասը կուսակցություն․ «Միասնական Ռուսաստան»(Единая Россия), Ռուսաստանի Լիբերալ–դեմոկրատական կուսակցություն (ЛДПР), «Ուղիղ ժողովրդավարության կուսակցություն» (Партия прямой демократии), «Կանաչներ» (Зеленые), «Արդար Ռուսաստան» (Справедливая Россия), «Հայրենիք»(Родина), ՌԴ Կոմունիստական կուսակցություն (КПРФ), «Թոշակառուների կուսակցություն» (Партия пенсионеров), «Ռուսաստանի կոմունիստներ»( Коммунисты России) և «Նոր մարդիկ»(Новые люди)։
Ընդհանուր առմամբ պետք է ընտրվի Պետդումայի 450 պատգամավոր․ 225-ը՝ համամասնական ցուցակներով, ևս 225-ը՝ մեծամասնական ընտրատարածքներով։ Խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5%-ի շեմը։