Լիլիթ Գալստյան. «Սա ոչ թե բարեփոխված ոստիկանության վարք է, այլ՝ խոշտանգող հանցախմբի»

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանի ՖԲ գրառումը

Ոստիկանության կողմից ՀՀ քաղաքացու նկատմամբ բռնության հերթական դեպքը։

Դեպքը տեղի է ունեցել Ոստիկանության Հրազդանի բաժնում։

Սա պետք է քրեադատավարական հետևանք ունենա։

Սա ոչ թե բարեփոխված ոստիկանության վարք է, այլ՝ խոշտանգող հանցախմբի։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանից ճշտեցի, որ դեպքից 7 օր հետո միայն, սեպտեմբերի 17-ին է ոստիկանների նկատմամբ վարույթ նախաձեռնվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment