Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների երկրորդ մրցակիցները

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում մեկնարկած շախմատի 46-րդ Համաշխարհային օլիմպիադայում սեպտեմբերի 17-ին կկայանան երկրորդ տուրի դիմակայությունները:

Հայաստանի հավաքականը կմրցի Շոտլանդիայի թիմի հետ: Հանդես կգան Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը:

Կանանց Հայաստանի հավաքականի երկրորդ մրցակիցը Սինգապուրի թիմն է: Պարտիաներ կանցկացնեն Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և Անահիտ Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականը 4:0 հաշվով հաղթել էր Բարբադոսին, իսկ կանանց թիմը 3.5:0.5 հաշվով պարտության էր մատնել Հոնկոնգին։

Համաշխարհային օլիմպիադան կավարտվի սեպտեմբերի 27-ին:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment