https://arm.sputniknews.ru/20260917/riskeri-4-chapanish-unenq-tripp-um-hh-nakhkin-artgvortsnakharary-vtangneri-masin–106975183.html
Ռիսկերի 4 չափանիշ ունենք TRIPP –ում. ՀՀ նախկին արտգործնախարարը` վտանգների մասին
Ռիսկերի 4 չափանիշ ունենք TRIPP –ում. ՀՀ նախկին արտգործնախարարը` վտանգների մասին
Sputnik Արմենիա
Այվազյանը TRIPP-ի պարագայում առանձնացրեց չորս հիմնական չափանիշ, որոնք, իր գնահատմամբ, պետք է դիտարկել հնարավոր ռիսկերի տեսանկյունից։ 17.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-17T20:33+0400
2026-09-17T20:33+0400
2026-09-17T20:34+0400
արա այվազյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0a/106670958_0:67:1280:787_1920x0_80_0_0_567a99a8f176445aef509830101b70f1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը պետք է տարածաշրջանային հաղորդակցությունների սեփական ճարտարապետությունը մշակի և ենթակառուցվածքային որևէ նախագծի դեպքում պահպանի ոչ միայն իրավական ինքնիշխանությունը, այլև իրական վերահսկողությունն ու հետագայում իր քաղաքականությունը փոխելու հնարավորությունը։ Այս մասին «TRIPP. Վտանգավոր հարցերի ճամփաբաժանին» աշխատաժողովին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծին։Նրա խոսքով՝ Հայաստանի ազգային շահերից են բխում հաղորդակցությունների բացումը, հարևանների հետ առևտրի ընդլայնումը, նոր շուկաներ դուրս գալը, ներդրումների ներգրավումն ու կայուն տնտեսական զարգացումը։ Սակայն, ըստ նախկին արտգործնախարարի, հաղորդակցությունների բացմանը կողմ լինելը չի նշանակում համաձայնել դրանց իրականացման ցանկացած մոդելի հետ։«Իհարկե, մեզ պետք են ճանապարհներ, բայց մեզ անհրաժեշտ է ազատություն` ընտրելու, թե ուր են տանում այդ ճանապարհները և, ի վերջո, ում օգտին են դրանք աշխատելու, ում են ծառայելու»,– ասաց Այվազյանը։Նա ընդգծեց, որ կառուցվող ենթակառուցվածքը միայն ճանապարհ, երկաթուղի կամ բեռնափոխադրման տերմինալ չէ։ Խոսքը տասնամյակների համար ստեղծվող համակարգի մասին է, որը կարող է փոխել ոչ միայն ապրանքների տեղաշարժը, այլև տարածաշրջանի աշխարհատնտեսական հավասարակշռությունը, ազդեցությունների բաշխումն ու կապակցվածության բնույթը։«Մենք գործ ունենք աշխարհաքաղաքական, տնտեսական նոր ճարտարապետության հետ, և այսօր մենք քննարկում ենք ընդամենը երթուղիները։ Վաղը մենք խոսելու ենք հնարավոր կախվածության մասին, իսկ ընդամենը մյուս օրը կարող ենք փաստել, որ գործ ունենք մի համակարգի հետ, որը փոխել անհնարին է»,– նշեց նախկին արտգործնախարարը։Այվազյանը TRIPP-ի պարագայում առանձնացրեց չորս հիմնական չափանիշ, որոնք, իր գնահատմամբ, պետք է դիտարկել հնարավոր ռիսկերի տեսանկյունից՝ ինքնիշխանությունն ու իրական վերահսկողությունը, Հայաստանի տնտեսական շահը, 49 տարվա ընթացքում և դրանից հետո համակարգի հնարավոր զարգացումը, ինչպես նաև Հայաստանի ռազմավարական ընտրության ազատությունը։Առաջին հարցը, նրա խոսքով, վերաբերում է ինքնիշխանությանը և իրական վերահսկողությանը։Այվազյանը հիշեցրեց, որ մինչև TRIPP-ի ի հայտ գալը Թուրքիան և Ադրբեջանն առաջ էին մղում և հիմա էլ շարունակում են առաջ մղել «Զանգեզուրի միջանցքի» հայեցակարգը։ Միաժամանակ նա ընդգծեց, որ իրավական տեսանկյունից TRIPP-ն ու այդ հայեցակարգը նույնացնել չի կարելի։«Այսօր ֆորմալ առումով մենք գործ ունենք իրավական և ինստիտուցիոնալ այլ կառույցի հետ, այս պահին իրավական առումով չի կարելի նույնը համարել, սակայն չի կարելի բացառել, որ ժամանակի ընթացքում այս ենթակառուցվածքը կարող է հարևանների կողմից ձեռք բերել առաջ մղվող մոդելի գործառույթները։ Այսինքն՝ միջանցքի կոնցեպտի բացակայությունը չի բացառում միջանցքային կախվածությունը»,– ասաց Այվազյանը։Այվազյանի համոզմամբ՝ ինքնիշխանությունը չպետք է գնահատել միայն փաստաթղթերում ամրագրված դրույթներով։ Նրա ձևակերպմամբ՝ ինքնիշխանությունը նաև սեփական տարածքում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ պետության իրական վերահսկողության կարողությունն է։«Կարելի է պահպանել դրոշը, օրենքներն ու սահմանը և միաժամանակ թույլ տալ այնպիսի տնտեսական ենթակառուցվածքի ձևավորում, որը հետագայում անհնարին կդարձնի վարել լիարժեք սեփական քաղաքականություն»,– հայտարարեց նախկին նախարարը։Այվազյանի առանձնացրած երկրորդ հարցը վերաբերում է Հայաստանի տնտեսական շահին։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հասկանալ ոչ միայն այն, թե նախագծից ինչ շահ են ստանալու մյուս մասնակիցները, այլ առաջին հերթին՝ ինչ տնտեսական արդյունք է ունենալու Հայաստանը։«Մեզ ասում են, որ այս գործընթացի արդյունքում Հայաստանը դառնում է տարանցիկ երկիր. տարանցիկությունը դեռ չի նշանակում տնտեսական զարգացում»,– նշեց նա։Նախկին արտգործնախարարը բացատրեց, որ Հայաստանի տարածքով մեծածավալ բեռնափոխադրումների իրականացումն ինքնին դեռ չի երաշխավորում երկրի տնտեսության համար համարժեք արդյունք։ Նա մանրամասնեց, որ, եթե բեռներն անցնում են Հայաստանի տարածքով, սակայն դրանց հետ կապված ավելացված արժեքը ստեղծվում է այլ երկրներում, ապա Հայաստանը կարող է ունենալ մեծ բեռնահոսք՝ առանց դրան համարժեք տնտեսական ազդեցություն ստանալու։Այվազյանի կարծիքով՝ Հայաստանի նպատակը պետք է ավելի հավակնոտ լինի. ենթակառուցվածքը պետք է ոչ միայն անցնի երկրի տարածքով, այլև աշխատի Հայաստանի տնտեսության համար։Այս համատեքստում նա հատկապես կարևորեց Սյունիքի տնտեսական զարգացման հարցը։«Ամենակարևորը՝ պետք է ապահովի Սյունիքի տնտեսական վերափոխումը։ Եթե սա տեղի չունենա, մենք պարադոքսալ իրավիճակի առջև ենք հայտնվելու. ՀՀ աշխարհագրությունն ավելի կարևոր է լինելու՝ ի հաշիվ մեր տնտեսական զարգացման»,– շարունակեց Այվազյանը։Նախկին արտգործնախարարի առանձնացրած երրորդ խնդիրը վերաբերում է նախագծի երկարաժամկետ բնույթին և հատկապես 49 տարվա ժամանակահատվածին։Նա նշեց` 49 տարին գրեթե կես դար է, որի ընթացքում կարող են փոխվել Հայաստանի և այլ երկրների կառավարությունները, պետությունների ղեկավարները, միջազգային համակարգը, երկրների միջև հարաբերությունները, առևտրային ճանապարհները, էներգետիկ համակարգերը, տեխնոլոգիաներն ու մասնակիցների շահերը։Մինչդեռ խոշոր ենթակառուցվածքները, նրա գնահատմամբ, շատ ավելի մեծ իներցիա ունեն և արագ չեն փոփոխվում։«Եթե մի ուղին դառնում է չափազանց նշանակալի, դրա շուրջ կուտակվում են ներդրումներ, ձևավորվում են մատակարարման շղթաներ և շահերի հատուկ խմբեր»,– նշեց Այվազյանը։Հետևաբար, ըստ նրա, Հայաստանի համար առանցքային նշանակություն պետք է ունենա ընդունված որոշումների հետադարձելիությունը կամ հետագայում դրանք վերանայելու հնարավորությունը։«Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչ ենք ստանում TRIPP-ից այսօր, այլ պետք է հետաքրքրի, թե ինչ կարող ենք փոխել 10–20 տարի հետո, երբ հասկանանք, որ համակարգը չի աշխատում ՀՀ շահերի օգտին»,– ասաց նախկին արտգործնախարարը։Նրա ներկայացրած չորրորդ չափանիշը Հայաստանի ռազմավարական ընտրության ազատությունն է։ Այվազյանի կարծիքով` TRIPP-ի միջոցով արևելք–արևմուտք ուղղությամբ կապերի զարգացումը կարող է Հայաստանին հնարավորություն տալ խորացնելու տնտեսական կապերը Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ինչպես նաև ներդրումների նոր աղբյուրներ ներգրավելու։Միաժամանակ նախկին արտգործնախարարը պնդեց, որ Թուրքիայի և Ադրբեջանի երկարաժամկետ ռազմավարական շահերը հաշվի առնելով՝ Հայաստանը պետք է հստակ տարբերակի տարածաշրջանային կապակցվածությունն արտաքին կախվածությունից։«Մենք չպետք է խառնենք և պետք է կարողանանք սկզբունքորեն տարբերակել կապակցվածությունը կախվածությունից։ Կապակցվածությունն ավելացնում է հնարավորությունները, իսկ կախվածությունը նվազեցնում է դրանք»,– եզրափակեց Արա Այվազյանը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացածհամատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկճանապարհստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»համաձայնագիրը։Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0a/106670958_72:0:1209:853_1920x0_80_0_0_29f3b4dc5f8598c4de4d90b3e1cc7eb5.jpg.webp
արա այվազյան
Այվազյանը TRIPP-ի պարագայում առանձնացրեց չորս հիմնական չափանիշ, որոնք, իր գնահատմամբ, պետք է դիտարկել հնարավոր ռիսկերի տեսանկյունից։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը պետք է տարածաշրջանային հաղորդակցությունների սեփական ճարտարապետությունը մշակի և ենթակառուցվածքային որևէ նախագծի դեպքում պահպանի ոչ միայն իրավական ինքնիշխանությունը, այլև իրական վերահսկողությունն ու հետագայում իր քաղաքականությունը փոխելու հնարավորությունը։ Այս մասին «TRIPP. Վտանգավոր հարցերի ճամփաբաժանին» աշխատաժողովին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծին։
Նրա խոսքով՝ Հայաստանի ազգային շահերից են բխում հաղորդակցությունների բացումը, հարևանների հետ առևտրի ընդլայնումը, նոր շուկաներ դուրս գալը, ներդրումների ներգրավումն ու կայուն տնտեսական զարգացումը։ Սակայն, ըստ նախկին արտգործնախարարի, հաղորդակցությունների բացմանը կողմ լինելը չի նշանակում համաձայնել դրանց իրականացման ցանկացած մոդելի հետ։
«Իհարկե, մեզ պետք են ճանապարհներ, բայց մեզ անհրաժեշտ է ազատություն` ընտրելու, թե ուր են տանում այդ ճանապարհները և, ի վերջո, ում օգտին են դրանք աշխատելու, ում են ծառայելու»,– ասաց Այվազյանը։
Նա ընդգծեց, որ կառուցվող ենթակառուցվածքը միայն ճանապարհ, երկաթուղի կամ բեռնափոխադրման տերմինալ չէ։ Խոսքը տասնամյակների համար ստեղծվող համակարգի մասին է, որը կարող է փոխել ոչ միայն ապրանքների տեղաշարժը, այլև տարածաշրջանի աշխարհատնտեսական հավասարակշռությունը, ազդեցությունների բաշխումն ու կապակցվածության բնույթը։
«Մենք գործ ունենք աշխարհաքաղաքական, տնտեսական նոր ճարտարապետության հետ, և այսօր մենք քննարկում ենք ընդամենը երթուղիները։ Վաղը մենք խոսելու ենք հնարավոր կախվածության մասին, իսկ ընդամենը մյուս օրը կարող ենք փաստել, որ գործ ունենք մի համակարգի հետ, որը փոխել անհնարին է»,– նշեց նախկին արտգործնախարարը։
Այվազյանը TRIPP-ի պարագայում առանձնացրեց չորս հիմնական չափանիշ, որոնք, իր գնահատմամբ, պետք է դիտարկել հնարավոր ռիսկերի տեսանկյունից՝ ինքնիշխանությունն ու իրական վերահսկողությունը, Հայաստանի տնտեսական շահը, 49 տարվա ընթացքում և դրանից հետո համակարգի հնարավոր զարգացումը, ինչպես նաև Հայաստանի ռազմավարական ընտրության ազատությունը։
Առաջին հարցը, նրա խոսքով, վերաբերում է ինքնիշխանությանը և իրական վերահսկողությանը։
Այվազյանը հիշեցրեց, որ մինչև TRIPP-ի ի հայտ գալը Թուրքիան և Ադրբեջանն առաջ էին մղում և հիմա էլ շարունակում են առաջ մղել «Զանգեզուրի միջանցքի» հայեցակարգը։ Միաժամանակ նա ընդգծեց, որ իրավական տեսանկյունից TRIPP-ն ու այդ հայեցակարգը նույնացնել չի կարելի։
«Այսօր ֆորմալ առումով մենք գործ ունենք իրավական և ինստիտուցիոնալ այլ կառույցի հետ, այս պահին իրավական առումով չի կարելի նույնը համարել, սակայն չի կարելի բացառել, որ ժամանակի ընթացքում այս ենթակառուցվածքը կարող է հարևանների կողմից ձեռք բերել առաջ մղվող մոդելի գործառույթները։ Այսինքն՝ միջանցքի կոնցեպտի բացակայությունը չի բացառում միջանցքային կախվածությունը»,– ասաց Այվազյանը։
Այվազյանի համոզմամբ՝ ինքնիշխանությունը չպետք է գնահատել միայն փաստաթղթերում ամրագրված դրույթներով։ Նրա ձևակերպմամբ՝ ինքնիշխանությունը նաև սեփական տարածքում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ պետության իրական վերահսկողության կարողությունն է։
«Կարելի է պահպանել դրոշը, օրենքներն ու սահմանը և միաժամանակ թույլ տալ այնպիսի տնտեսական ենթակառուցվածքի ձևավորում, որը հետագայում անհնարին կդարձնի վարել լիարժեք սեփական քաղաքականություն»,– հայտարարեց նախկին նախարարը։
Այվազյանի առանձնացրած երկրորդ հարցը վերաբերում է Հայաստանի տնտեսական շահին։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հասկանալ ոչ միայն այն, թե նախագծից ինչ շահ են ստանալու մյուս մասնակիցները, այլ առաջին հերթին՝ ինչ տնտեսական արդյունք է ունենալու Հայաստանը։
«Մեզ ասում են, որ այս գործընթացի արդյունքում Հայաստանը դառնում է տարանցիկ երկիր. տարանցիկությունը դեռ չի նշանակում տնտեսական զարգացում»,– նշեց նա։
Նախկին արտգործնախարարը բացատրեց, որ Հայաստանի տարածքով մեծածավալ բեռնափոխադրումների իրականացումն ինքնին դեռ չի երաշխավորում երկրի տնտեսության համար համարժեք արդյունք։ Նա մանրամասնեց, որ, եթե բեռներն անցնում են Հայաստանի տարածքով, սակայն դրանց հետ կապված ավելացված արժեքը ստեղծվում է այլ երկրներում, ապա Հայաստանը կարող է ունենալ մեծ բեռնահոսք՝ առանց դրան համարժեք տնտեսական ազդեցություն ստանալու։
Այվազյանի կարծիքով՝ Հայաստանի նպատակը պետք է ավելի հավակնոտ լինի. ենթակառուցվածքը պետք է ոչ միայն անցնի երկրի տարածքով, այլև աշխատի Հայաստանի տնտեսության համար։
Այս համատեքստում նա հատկապես կարևորեց Սյունիքի տնտեսական զարգացման հարցը։
«Ամենակարևորը՝ պետք է ապահովի Սյունիքի տնտեսական վերափոխումը։ Եթե սա տեղի չունենա, մենք պարադոքսալ իրավիճակի առջև ենք հայտնվելու. ՀՀ աշխարհագրությունն ավելի կարևոր է լինելու՝ ի հաշիվ մեր տնտեսական զարգացման»,– շարունակեց Այվազյանը։
Նախկին արտգործնախարարի առանձնացրած երրորդ խնդիրը վերաբերում է նախագծի երկարաժամկետ բնույթին և հատկապես 49 տարվա ժամանակահատվածին։
Նա նշեց` 49 տարին գրեթե կես դար է, որի ընթացքում կարող են փոխվել Հայաստանի և այլ երկրների կառավարությունները, պետությունների ղեկավարները, միջազգային համակարգը, երկրների միջև հարաբերությունները, առևտրային ճանապարհները, էներգետիկ համակարգերը, տեխնոլոգիաներն ու մասնակիցների շահերը։
Մինչդեռ խոշոր ենթակառուցվածքները, նրա գնահատմամբ, շատ ավելի մեծ իներցիա ունեն և արագ չեն փոփոխվում։
«Եթե մի ուղին դառնում է չափազանց նշանակալի, դրա շուրջ կուտակվում են ներդրումներ, ձևավորվում են մատակարարման շղթաներ և շահերի հատուկ խմբեր»,– նշեց Այվազյանը։
Հետևաբար, ըստ նրա, Հայաստանի համար առանցքային նշանակություն պետք է ունենա ընդունված որոշումների հետադարձելիությունը կամ հետագայում դրանք վերանայելու հնարավորությունը։
«Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչ ենք ստանում TRIPP-ից այսօր, այլ պետք է հետաքրքրի, թե ինչ կարող ենք փոխել 10–20 տարի հետո, երբ հասկանանք, որ համակարգը չի աշխատում ՀՀ շահերի օգտին»,– ասաց նախկին արտգործնախարարը։
Նրա ներկայացրած չորրորդ չափանիշը Հայաստանի ռազմավարական ընտրության ազատությունն է։ Այվազյանի կարծիքով` TRIPP-ի միջոցով արևելք–արևմուտք ուղղությամբ կապերի զարգացումը կարող է Հայաստանին հնարավորություն տալ խորացնելու տնտեսական կապերը Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ինչպես նաև ներդրումների նոր աղբյուրներ ներգրավելու։
Միաժամանակ նախկին արտգործնախարարը պնդեց, որ Թուրքիայի և Ադրբեջանի երկարաժամկետ ռազմավարական շահերը հաշվի առնելով՝ Հայաստանը պետք է հստակ տարբերակի տարածաշրջանային կապակցվածությունն արտաքին կախվածությունից։
«Մենք չպետք է խառնենք և պետք է կարողանանք սկզբունքորեն տարբերակել կապակցվածությունը կախվածությունից։ Կապակցվածությունն ավելացնում է հնարավորությունները, իսկ կախվածությունը նվազեցնում է դրանք»,– եզրափակեց Արա Այվազյանը։
«Թրամփի ուղին» (TRIPP) նախագիծը
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։