Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում մեկնարկած շախմատի 46-րդ Համաշխարհային օլիմպիադայում սեպտեմբերի 17-ին կկայանան երկրորդ տուրի դիմակայությունները:
Հայաստանի հավաքականը կմրցի Շոտլանդիայի թիմի հետ: Հանդես կգան Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը:
Կանանց Հայաստանի հավաքականի երկրորդ մրցակիցը Սինգապուրի թիմն է: Պարտիաներ կանցկացնեն Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և Անահիտ Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականը 4:0 հաշվով հաղթել էր Բարբադոսին, իսկ կանանց թիմը 3.5:0.5 հաշվով պարտության էր մատնել Հոնկոնգին։
Համաշխարհային օլիմպիադան կավարտվի սեպտեմբերի 27-ին:
Դավիթ Եղիազարյան