Փաշինյանը կարևորում է քաղաքական սերտ երկխոսությունը Բրազիլիայի հետ

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Բրազիլի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վաս Պիտալուգային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում»,- հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

 

Հաղորդագրությունում նշված է․

 

«Վարչապետը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական սերտ երկխոսությունը։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության համար և հույս հայտնել, որ առաջիկայում երկկողմ փոխգործակցությունը կշարունակի ընդլայնվել և ամրապնդվել։

 

Վարչապետը դեսպանին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում»։

Leave a comment