ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին․ ՍԴ-ի որոշումը


ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին: Սահմանադրական դատարանում գործի դատաքննությունն իրականացվել է գրավոր ընթացակարգով. զեկուցող դատավորը եղել է Էդգար Շաթիրյանը:


Բարձր դատարանի պաշտոնական որոշմամբ՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:


Սահմանադրական դատարանի արտաքին կապերի բաժնից «Լուրեր»-ին տեղեկացրել են, որ որոշման ամբողջական տեքստը կհրապարակվի եռօրյա ժամկետում:


Կառավարությունը համաձայնագրի սահմանադրականությունը որոշելու նպատակով Սահմանադրական դատարան էր դիմել հուլիսին: ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:

Դիտումների քանակ15

Leave a comment