Վթար Սևանի մայրուղում. կա 4 զոհ, 1 տուժած – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում. կա 4 զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 16:00-ի սահմաններում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու հայտնվել ծառերի մեջ։ Վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել են, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց»,–գրում է կայքը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Sputnik Արմենիա

Leave a comment