Աղվան Վարդանյանի` Ռուբեն Ռուբինյանին հասցեագրված պաշտոնական ներքին գրությունը

Աղվան Վարդանյանի ս.թ. սեպտեմբերի 15-ին «Mulberry» փաստաթղթաշրջանառության համակարգով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին հասցեագրված պաշտոնական ներքին գրությունը։

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Ռուբինյան,
Առաջարկում եմ ձևավորել պատգամավորական պատվիրակություն և գործուղել Բաքու։
Պատվիրակությունը առաջարկում եմ ձեւավորել հետեւյալ համամասնությամբ՝

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից՝ հինգ պատգամավոր, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից՝ երեք պատգամավոր, «Հայաստան» դաշինքից՝ երկու պատգամավոր։
Պատվիրակության գործուղման նպատակը՝

1. Հանդիպել Ադրբեջանում պատանդի կարգավիճակում պահվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին և առնվազն մյուս տասնմեկ ՀՀ քաղաքացիներին։

2. Ծանոթանալ նրանց պահման պայմաններին և առողջական վիճակին։

3. Ստանալ նրանց դատավճիռները։

4. Հանդիպել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին։

5. Առաջարկում եմ փորձել հանդիպել Ադրբեջանում Միացյալ Նահանգների,Ֆրանսիայի,Ռուսաստանի դեսպաններին։

Պատվիրակության ղեկավարումը ստանձնեք Դուք։ Կազմակերպման հարցում փորձեք օգտագործել Արտաքին գործերի նախարարության խողովակը։

Անհնարինության դեպքումՙ առաջարկում եմ մեկնել Բաքու Վրաստանով՝ մեքենաներով, միջազգային ինֆորմացիոն ուղեկցությամբ։

 

Հարգանքով՝

ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment