Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 14-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 01։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Համբարձում Բ․-ն իր վարած «Renault» մակնիշի ավտոմեքենայով Առատաշեն գյուղում գործող «ԱՌԱՏԱՇԵՆ ՎԱՅՆԵՐԻ» գինու գործարանի դիմաց կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Համբարձում Բ․-ն, նրա ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Վահե Ի․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։