Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ռուս ուղղափառ եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի կառավարիչ, Պոդոլսկի և Լյուբերեցկի արքեպիսկոպոս Ակսիյին։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանում բնակվող ռուս ուղղափառ հավատացյալների համայնքային կյանքի կազմակերպմանը և նրանց հոգևոր–հովվական խնամքին վերաբերող հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու և ՌՈւԵւ միջև հաստատված եղբայրական հարաբերություններին ու փոխգործակցությանը, հայտնում է Մայր Աթոռը:
«Երկուստեք կարևորվել է միջեկեղեցական կապերի և հովվական ոլորտում գործակցության շարունակական զարգացումը՝ ի նպաստ երկու Եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունների առավել ամրապնդման և ժողովուրդների հոգևոր կյանքի զորացման»,– ասված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ավարտին Ամենայն հայոց կաթողիկոսն իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել Նորին սրբություն Կիրիլ պատրիարքին։