Սեպտեմբերի 13-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.68 մետր՝ նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը գերազանցելով 22 սմ-ով։
Սևանա լճի առափնյա հատվածում ջրի միջին ջերմաստիճանը սեպտեմբերի 15-ի ժամը 08։00-ի դրությամբ կազմել է 18.1°C։
2026 թվականի սեպտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով և սեպտեմբերի 13-ի դրությամբ կազմել 1900.68 մետր։ Այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի համեմատ՝ 46 սմ-ով։
Սեպտեմբերի 7-13-ն Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի ծավալը կազմել է 0.700 մլն մ³։ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 13-ը ներառյալ լիճ է տեղափոխվել ընդհանուր 173.912 մլն մ³ ջուր։
Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը, ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի տվյալների, սեպտեմբերի 7-13-ը ներառյալ կազմել է 5.629 մլն մ³։ Հուլիսի 2-ից մինչև սեպտեմբերի 13-ը ներառյալ ընդհանուր բացթողումը կազմել է 71.780 մլն մ³։