Չորրորդ ինքնաթիռը համալրել է «Shirak Avia»-ի ավիացիոն բազան. այն անվանվել է երգչուհի Տաթև Ասատրյանի պատվին

Երգչուհի Տաթև Ասատրյանի անունը կրող ինքնաթիռը ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան


ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ «Shirak Avia»-ի նոր՝ երգչուհի Տաթև Ասատրյանի անունը կրող չորրորդ ինքնաթիռը ժամանել է է «Զվարթնոց» օդանավակայան, հայտնում են ավիաընկերությունից։

Նոր ինքնաթիռի` երգչուհու պատվին անվանակոչման մասին հայտարարվել էր հուլիսին՝ «Shirak Avia»-ի հիմնադրման 4-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։

«Shirak Avia»-ի փոխանցմամբ՝ յուրաքանչյուր նոր ինքնաթիռ ընկերության համար ոչ միայն ավիացիոն բազայի համալրում է, այլև նոր հնարավորություններ ու նոր երթուղիներ։

Shirak Avia -ի մասին

«Շիրակ Ավիա» ՍՊԸ-ն ՀՀ-ում գրանցվել է 2019 թվականին, իսկ 2021 թվականի հոկտեմբերին ավիաընկերությունը ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից ստացել է կանոնավոր առևտրային ավիափոխադրումներ իրականացնելու հավաստագիր։

Ավիաընկերությունը բացավորված է Երևանում, և որպես գլխավոր միջազգային օդանավակայան այն օգտագործում է «Զվարթնոց»-ը։ Բացի այդ, ընկերության ամառային չվացուցակում ներառված են նաև Գյումրու «Շիրակ» օդանավակայանից կատարվող չվերթները։

Leave a comment