Հայաստանում կենսաչափական անձնագրերի գործարկումից հետո սահմանային անցակետերում նախատեսվում է ներդնել «անշփում» անցման համակարգ։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ փոփոխությունները սպասվում են 2027 թվականի աշնանից։
Վարչապետի խոսքով՝ նոր համակարգի պայմաններում կենսաչափական անձնագիր ունեցող քաղաքացիները սահմանը կկարողանան հատել առանց փաստաթուղթ ներկայացնելու կամ ֆիզիկական շփման։ Նույնականացումը կիրականացվի կենսաչափական տվյալների միջոցով։
Նա նշել է, որ համակարգի ներդրման համար անհրաժեշտ է ամերիկյան կողմի աջակցությունը, քանի որ նրանք տիրապետում են այդ տեխնոլոգիաներին։ Վարչապետը տեղեկացրել է, որ հարցը նախօրեին քննարկել է Երևանում գտնվող ԱՄՆ փոխնախագահի հետ և ստացել հավաստիացում, որ ԱՄՆ-ը պատրաստ է այդ տեխնոլոգիաներով կիսվել Հայաստանի հետ։
The post 2027-ից «Զվարթնոց»-ում և սահմանային այլ կետերում կգործեն «անշփում» անցման ուղիներ․ Փաշինյան appeared first on CIVILNET.