«Ամբողջ հույսդ դնես հողերի վրա՝ ինչ կարող ես միջից հանել, վաճառել ու բյուջեն լցնել, չի կարելի այդ ձև». Մայա Բարխուդարյանը՝ կառավարությանը

«Ամուլսարը, եթե հանք դարձավ, մենք մեր իրերը պետք է վերցնենք, գնանք», — այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ամուլսարի  շահագործման դեմ բողոքող բնապահպանների ցույցի մասնակից, հասարակական գործիչ Մայա Բարխուդարյանը։

Բարխուդարյանը նկատեց, որ կառավարությունը միլիոններ է ծախսում իր վարչաբենդի և տարբեր փառատոնների վրա՝ մեր հաշվին խնջույքներ կազմակերպելով։

 

«Ինքը այդ փողերը ծախսել է տարբեր թիթիզ բաների և իր PR-ի վրա։ Հիմա բոլորից պարտք է վերցնում, ընդ որում՝ պարտքը վարկի ձևով է, որը մենք ենք էլի վճարում։ Իրենց ուրախանալու համար՝ խորովածի, գաթայի փարթիների վրա, մեր հաշվին փողեր են ծախսում։

Հիմա կարծում եմ՝ բյուջեի դեֆիցիտն այնքան մեծ է, որ COP-ն են կազմակերպել, ու այդ ամբողջ ընթացքում ասում են՝ ինչ լավ հանքեր կան Հայաստանում, գնանք մետաղ հանենք, ոսկի հանենք, բյուջեն լցնենք։ Այդպես չեն անում։ Կառավարություն ես, պետք է մտածես՝ ինչպես կրճատես քո անիմաստ ծախսերը և ինչպես զարգացնես երկիրը։ Չպետք է ամբողջ հույսդ դնես հողերի վրա՝ մտածելով, թե ինչ կարող ես դրանց միջից հանել ու վաճառել, որպեսզի դրանով կարողանաս բյուջեն լցնել», — ասաց նա։

Ցուցարարներից մեկն էլ ասաց, որ այսօր ամեն կերպ խոչընդոտել են իրենց նախատեսած բողոքի ցույցն անցկացնելուն և միջազգային հանրությանն իրենց բողոքի ձայնը լսելի դարձնելուն։

Նա դժգոհեց, որ ոստիկաններն իրենց խաբել և ապակողմնորոշել են՝ համաժողովի անցկացման վայրի մուտքից իջեցնելով ներքև, արգելել իրենց նույնիսկ պաստառները բարձրացնել։

Ցուցարարներից մեկն էլ դիմեց ջերմուկցիներին՝ կոչ անելով միանալ իրենց պայքարին. «Ջերմուկցիներ, առանց ձեզ չենք կարողանալու արգելել Ամուլսարի շահագործումը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment