ՌԴ-ն հեռանկարային է համարում Իրանի հետ համագործակցությունը «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Բաժանորդագրվել

Լավրովն ավելի վաղ հնարավոր էր համարել, որ «3+3»-ի շրջանակում առաջիկա հանդիպումը կարող է կայանալ Ադրբեջանում, իսկ հաջորդը՝ Երևանում:

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանում հեռանկարային են համարում Իրանի հետ համագործակցությունը Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի առաջմղման հարցում: Այս մասին Թեհրանում իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք կարող էինք հավաքվել և տարածաշրջանի համագործակցության ու անվտանգության համար օգտակար զրույց ունենալ՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանն իրենց հարևանների՝ Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի հետ միասին»,- ասել է Լավրովը:

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարարը նշել էր, որ «3+3» ձևաչափը համապարփակ բնույթ է կրում և չի սահմանափակվում մեկ նախագծով, որը նախատեսվում է իրականացնել համատարածաշրջանային համատեքստից դուրս:

Նրա խոսքով՝ այժմ ձևաչափի մասնակիցները սպասում են, թե երբ Հայաստանն ու Ադրբեջանը կպայմանավորվեն այն մասին, թե որ երկիրն է ընդունելու արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումն այս հարթակի շրջանակում:

Լավրովը նաև հնարավոր է համարել, որ առաջիկա հանդիպումը կարող է տեղի ունենալ Ադրբեջանում, իսկ հաջորդը՝ Երևանում:

Leave a comment