Ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, սպասվում է կարկուտ, անձրև․․․ ի՞նչ եղանակ է կլինի սեպտեմբերի 7-ից 10-ը

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 8-ին և 10-ին՝ կեսօրից հետո, 7-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-9-ը կնվազի 5-8 աստիճանով։

Երևան քաղաքում սեպտեմբերի 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։

 

Leave a comment