ԱՄՆ–ն առաջարկել է Ռուսաստանին և Ուկրաինային վերադառնալ բանակցությունների եռակողմ ձևաչափին

https://arm.sputniknews.ru/20260906/amnn-arajarkel-e-rusastanin-ev-ukrainajin-veradarnal-banakcutjunneri-erakvoghm-dzevachapin–106530834.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Нам больше нравилось вести переговоры в трехстороннем формате, тогда стороны говорили между собой — Кушнер

Sputnik Արմենիա

Нам больше нравилось вести переговоры в трехстороннем формате, тогда стороны говорили между собой — Кушнер

2026-09-06T21:31+0400

true

PT0M44S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/06/106530424_86:0:614:396_1920x0_80_0_0_51344af7fb88da03feb35ea822951335.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, видео, ամն, ուկրաինա, ռուսաստան, բանակցություններ, ջարեդ քուշներ, սթիվեն ուիտկոֆ

տեսանյութեր, видео, ամն, ուկրաինա, ռուսաստան, բանակցություններ, ջարեդ քուշներ, սթիվեն ուիտկոֆ

Բաժանորդագրվել

Մոսկվայում ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահի բանագնացները մեկնել էին Կիև` բանակցությունների։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով ամերիկացի բանակցող Ջարեդ Քուշները, հայտարարել է, որ Վաշինգտոնը ակնկալում է վերադառնալ բանակցությունների եռակողմ` Ռուսաստան, Ուկրաինա, Միացյալ Նահանգներ ձևաչափին, հաղորդում է Reuters-ը։

«Մենք նախընտրում էինք բանակցել եռակողմ ձևաչափով, որտեղ կողմերը խոսում էին միմյանց հետ։ Դա շատ ավելի լավ է, քան մենք Ռուսաստանի տեսակետը փոխանցենք Ուկրաինային և հակառակը։ Այն ժամանակ բոլորը միմյանց հետ շատ բարեկամական ձևով ռուսերեն էին խոսում», – Կիևում կայացած բանակցություններից հետո լրագրողներին ասել է Քուշները։

Նա նշել է, որ Թրամփը հանձնարարել է պատրաստել Ուկրաինայի հակամարտության կարգավորման նոր առաջարկների փաթեթ։

Ուկրաինայի վերաբերյալ եռակողմ բանակցությունների նախորդ փուլը տեղի է ունեցել փետրվարի 17-18-ը Ժնևում։ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին Ժնևում կայացած վերջին հանդիպումն անվանել էր «դժվար, բայց գործնական»։ Սպիտակ տունը խոսել էր առաջընթացի մասին, մինչդեռ Վլադիմիր Զելենսկին արդյունքները գնահատել է անբավարար։ Բանակցությունների ևս երկու փուլ անցկացվել են 2026 թվականի հունվարի վերջին և փետրվարի սկզբին Աբու Դաբիում։ Կողմերը հանդիպումները բնութագրել են որպես կառուցողական։ Ավելին, առաջին փուլից հետո ամերիկացի պաշտոնյաները Axios-ին հայտնել են, որ Ուկրաինան և Ռուսաստանը մոտ են երկու առաջնորդների հանդիպմանը։

Դեռևս 2026 թվականի մարտին Զելենսկին հայտարարել էր, որ եռակողմ բանակցությունները հետաձգվում են ԱՄՆ-Իրան պատերազմի պատճառով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայում ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահի բանագնացները մեկնել են Կիև։
Հիշեցնենք` երեկ Կրեմլում կայացել են ԱՄՆ նախագահի դեսպանորդներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները։ Հանդիպումից հետո ՌԴ առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը մանրամասներ է հայտնել` նշելով, որ Ուիտկոֆն ու Քուշները խոստացել են Կիևում սպասվող շփումների ընթացքում օգտագործել Պուտինի գնահատականներն ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիների վերաբերյալ։

Leave a comment