Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մարզական բարձր արդյունքների շնորհիվ կրկին ստացել են ISU-ի և Ճապոնիայի գեղասահքի ֆեդերացիայի հատուկ հրավերը, հաղորդում է ՀԳՖ մամուլի ծառայությունը:
Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում նոյեմբերի 27-29-ին կայանալիք մրցաշարին, որը մեծահասակների Գրան Պրիի փուլերից է:
Այս ամիս Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը հանդես էին եկել նաև Չինաստանի Շենժեն քաղաքում կայացած Գրան Պրիում, որտեղ գրավել էին չորրորդ տեղը:
Հիշեցնենք, որ այս տարի Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մասնակցել են ձմեռային Օլիմպիական խաղերին (14-րդ տեղ) ու աշխարհի առաջնությանը (8-րդ տեղ):