Իսրայելը հրետակոծել է Սիրիայի գյուղերից մեկը

Իսրայելական ուժերը հրետանային հարված են հասցրել Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող Քունեյթրա բնալավայրի կենտրոնական մասին։

Ինչպես հաղորդել է սիրիական «Al Ekhbariya» հեռուստաալիքը, հարվածը հասցվել է Աս-Սամդանիա ալ-Շարքիա գյուղի ծայրամասին։

Տարածքը ՄԱԿ-ի անջատման դիտորդական ուժերի (UNDOF) մաս է կազմում, որը ստեղծվել է այն բանից հետո, երբ Իսրայելը գրավեց բնակավրի մեծ մասը։

Հարվածի հետևանքով զոհերի կամ վնասների մասին տեղեկություններ չկան։

 

Leave a comment