Երբ կսկսվեն դպրոցականների դասերը աշնանային արձակուրդներից հետո

ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանվել են 2026-2027 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Ըստ հրամանի՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-ին դասարանում սովորողների աշնանային արձակուրդները նախատեսված են 2026 թվականի հոկտեմբերի 19-ց 30-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 31-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, հետևաբար դասերը կսկսվեն նոյեմբերի 2-ից:

2-րդ դասարանում սովորողների աշնանային արձակուրդները նախատեսված են 2026 թվականի հոկտեմբերի 26-ից 30-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2026 թվականի հոկտեմբերի 26-ից 31-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, հետևաբար դասերը կսկսվեն նոյեմբերի 2-ից

3-12-րդ դասարաններում սովորողների աշնանային արձակուրդները նախատեսված են 2026 թվականի հոկտեմբերի 26-ից 30-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2026 թվականի հոկտեմբերի 26-ից 31-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում,  հետևաբար դասերը կսկսվեն նոյեմբերի 2-ից:

 

Leave a comment