ՌԴ, ԱՄՆ և Չինաստանի առաջնորդների եռակողմ հանդիպումը չի բացառվում․ ՌԴ ԱԳՆ

https://arm.sputniknews.ru/20260906/rd-amn-ev-chinastani-arajnvordneri-erakvoghm-handipumy-chi-bacarvum-rd-agn-106518292.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/10/102253940_135:0:2866:2048_1920x0_80_0_0_fc29bf1e96a6ab4e553f8b013297b9e5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, չինաստան, ամն, դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, սի ծինփին (չինաստանի նախագահ)

ռուսաստան, չինաստան, ամն, դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, սի ծինփին (չինաստանի նախագահ)

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Սին՝ որպես Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի հյուրընկալող, նշել էր, որ, «ըստ ամենայնի», Չինաստան կժամանի Թրամփը, Պուտինը նույնպես հրավիրված է։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների մասնակցությամբ եռակողմ հանդիպման անցկացումը չի բացառվում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Գաղափարը կա, այն նետվել է հանրային տիրույթ։ Ասել, թե այն անցնում է նախապատրաստման փուլ, չափազանցություն կլինի։ Այստեղ նույնպես հիմնական հարցը հանգում է նրան, թե ինչպես է ձևակերպվելու բովանդակային կողմը, ինչ ենք սպասելու վերջնարդյունքում։ Թեև պարզ է, որ ձևաչափերը, առավել ևս բարձրագույն մակարդակով, ինքնին խիստ կարևոր են և անհրաժեշտ ազդակներ են ուղարկում; Ինչպես, օրինակ, Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան ձևաչափը»,- ասել է փոխնախարարը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների մասնակցությամբ եռակողմ ձևաչափը մինչ օրս չի կիրառվել։

«Ես ոչինչ չեմ կարող բացառել, բնականաբար։ Բայց գործնական տեսանկյունից ես այսօր ավելացնելու ոչինչ չունեմ այն ամենին, ինչ նոր ասացի»,- հավելել է Ռյաբկովը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը կարող են եռակողմ հանդիպում անցկացնել նոյեմբերին կայանալիք ԱԽՏՀ գագաթնաժողովի ժամանակ։ Այս թեման շոշափվել է Պուտինի և Սիի երկկողմ բանակցությունների ընթացքում։

Leave a comment