Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ՆՈՐ ԶՈՎՔ» ՍՊ ընկերության՝ ք․ Երևան, Բակունց 1 հասցեում գործող հացի և հացաբուլկեղենի արտադրամասում  իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝   

 

– արտադրամասում եղել են կեղտի կուտակումներ, հոսանքի մալուխները չեն եղել պաշտպանիչ տուփի մեջ, ինչը չի կանխարգելել մասնիկների թափվելու հավանականությունը,

 

– արտադրամասի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, պատերի անկյունային որոշ հատվածներ վնասված են եղել։

 

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է Բակունց 1 հասցեում գործող հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Leave a comment