Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գերմանիան և Ռուսաստանը պահպանում են ստանդարտ դիվանագիտական կապեր, լրագրողներին ճեպազրույցի ժամանակ ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարտին Գիզեն։
«Այո, իհարկե, կապ կա. մենք դեռևս ունենք դեսպանատուն Մոսկվայում, և մենք դեռևս ունենք Ռուսաստանի դեսպանատուն այստեղ (Բեռլինում): Մենք պահպանում ենք սովորական դիվանագիտական կապերը, որոնք անհրաժեշտ են այս աշխատանքն ապահովելու համար», – ասել է նա։